«Իրանը Մերձավոր Արևելքում թիրախների ցանկ է կազմել՝ ԱՄՆ-ի հարձակումների դեպքում»․ #Fars
![]() Իրանի զինված ուժերը պատրաստել են օբյեկտների ցանկ, որոնք պետք է թիրախավորվեն, եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները, հաղորդում է Fars-ը։ Նշվում է, որ ցանկը կազմելիս հաշվի է առնվել փոխադարձության սկզբունքը։ «ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում, Իրանը կհարվածի սիոնիստական ռեժիմի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դաշնակիցների էլեկտրակայաններին։ Իրանական նավթի և գազի ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում՝ սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի երկրների հիմնական նավթի և գազի օբյեկտների թիրախավորում։ Իրանցի զինվորականների և քաղաքացիական գործիչների սպանության դեպքում՝ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի այլ դաշնակից երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կենտրոնների ոչնչացում։ Տարածքային ներխուժման դեպքում (օրինակ՝ կղզիների կամ նավահանգիստների գրավում). ավիակիրների և հարձակողական ուղղաթիռների վրա զանգվածային և համակցված հարձակում։ Իրանի շարունակական ծովային շրջափակման դեպքում. Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի փակում և, անհրաժեշտության դեպքում, Հորմուզի նեղուցի լիակատար փակում՝ ականապատմամբ։ Տարածաշրջանում ԱՄՆ բազաներից ցամաքային ներխուժման դեպքում՝ դիմադրության ուժերի հետ համատեղ ցամաքային գործողություններ», - նշում է լրատվամիջոցը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
