Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ.

«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Ադրբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին

70
Այսօր, 14:54
«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Ադրբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին

«Դուք, որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Ադրբեջանի ձեր գործընկերոջը, որպեզի այց կազմակերպվի, որովհետև տեղի է ունենում հայ մարդու իրավունքների խախտում»,- լրագրողն այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ անդրադառնավով Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանում պահվող հայերին ընտանիքների անդամների այց կազմակերպելու հորդորին։

«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ոչ թե որոշակի ազգային պատկանելություն կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց պաշտպանությունն չէ կամ որևէ քաղաքացիություն ունեցող անձանց, այլ ՄԻՊ լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում։ Այսինքն, եթե ՀՀ-ում գտնվող որևէ անձ, որը նույնիսկ որևէ երկրի քաղաքացիություն չունի, դիմի ՄԻՊ-ին, ՄԻՊ-ը պետք է գործադրի իր լիազորությունները։ Հետևաբար կխնդրեմ չտարածել ՄԻՊ լիազորությունների և մանդատի վերաբերյալ ոչ ճիշտ կամ խեղաթյուրված ընկալում»,- նշել է Անահիտ Մանասյանը՝ շարունակելով․ «Եթե խոսքը վերաբերում է ՀՀ ՄԻՊ լիազորությունների շրջանակում իրականցվող գործիքակազմերին՝ այդ թվում գործընկեր ՄԻՊ կառույցներին, տարբեր միջազգային կառույցներին դիմելու հնարավորությանը՝ նշեմ, որ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվում են»։

«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց Անահիտ Մանասյանին