Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին
![]() 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պապատյանը քիչ առաջ վերադարձել է իր բնակարան, որտեղ նրան արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները։ Կնոջը տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ «Մինչ այդ ոստիկանները անգամ փորձել են կոտրել դուռը և ներս մտնել։ Պատճառը այսօր համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ զոհված զինծառայողի մայրը, շիշը նետում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ Թեև տեսանյութն այսօր է ակտիվ տարածվել, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և բոյկոտ էր տեղի ունենում։ Բազմաթիվ քաղաքացիների նման զոհվածի մայրը ևս մասնակցել է այդ բոյկոտին, ինչի ժամանակ էլ վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել բարեկամության մետրոյի հատվածում, դեպի Զեյթուն գնացող տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ»,- հայտնում է լրատվամիջոցը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
