Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ.

«Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացիներին ռուսական պրիստավներն են սպասելու»․ Կարեն Հեքիմյան

62
Այսօր, 17:18
«Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացիներին ռուսական պրիստավներն են սպասելու»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարկադիրը «մտա՞վ» ՀԱՊԿ:
Մինչ Նիկոլ Փաշինյան & Co-ին Հայաստանն Արևմուտք են տանում և անհաշտ պայքար են ծավալել «ռուսական աշխարհի» դեմ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ակտիվ «սիրախաղի» մեջ է մտել ռուսական պրիստավների հետ:
Հարկադիրի ղեկավար monsieur Սիրոն հանդիպել է ռուս պրիստավների ղեկավար товарищ Արիստովին: «Սիրախաղի» այս փուլն ավարտվել է monsieur-ի և товарищ-ի «Համագործակցության ծրագրի» ստորագրմամբ:
Անհայտ է ծրագրի բովանդակությունը, սակայն կռահելի: Ենթադրաբար՝ ծրագիրն այն մասին է, որ այսուհետ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների «նավոդկով», Ռուսաստանում մեր հայրենակիցները կընկնեն ռուսական պրիստավները ձեռքը: Այսինքն, Նոր Հայաստանում կուտակած պարտքերի պատճառով՝ գումար աշխատելու և պարտքերը վճարելու նպատակով Ռուսաստան մեկնած քաղաքացիներին, այդ երկրում ռուսական պրիստավներն են սպասելու:
Իսկ դուք գնացեք ընտրությունների և երազեք, որ Նոր Հայաստանը գնում է դեպի «բաղձալի» Արևմուտք: Թեպետ, մյուս կողմից՝ Փառք տանք Աստծուն, որ առայժմ գոնե ռուսական պրիստավների հետ ենք գործ ունենալու: Վստահ եղեք, Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները մեզ թուրքական icra memuru-ներին էլ «կհանձնեն»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան