«Ակտիվանում են քաղաքացիներին վարկային միջնորդային ծառայություններ առաջարկող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք». Մանե Թանդիլյան
![]() ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած՝ «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում և փողոցում: Ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում, պարզվել է, որ նշված անձինք հիմնականում որևէ կերպ չեն համագործակցում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, այլ միայն, ունենալով որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որևէ միջնորդի: Նշված ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում և ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են ստացվող վարկի մինչև 25-30%-ը՝ արդյունքում քաղաքացիների համար էականորեն «թանկացնելով» վարկը: Ցավոք, քաղաքացիներից շատերն օգտվում են նշված անձանց ծառայություններից՝ անտեղի կարևորելով վարկ ստանալու գործընթացում նշված անձանց ազդեցությունը: Ներկայումս այս գործընթացը չի կարգավորվում օրենսդրությամբ և ներկայացվում է որպես խորհրդատվական ծառայություն՝ հաճախ ուղեկցվելով նաև այլ ծառայությունների հետ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ շրջանառության մեջ ենք դրել «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր խնդրին լավագույն լուծում տալու նպատակով: Սրա ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նման ծառայությունների մատուցումը և պաշտպանել քաղաքացիներին ֆինանսական կառույցների հետ հարաբերվելիս՝ բացառելով քաղաքացիներից միջնորդության համար որևէ վճարի գանձումը»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
