Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հատո՞ւկ են անում, որ խճճեն քաղաքական հակառակորդներին». Բորիս Նավասարդյան

287
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 10:40
«Հատո՞ւկ են անում, որ խճճեն քաղաքական հակառակորդներին». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Նոր իշխանությունը բազմաթիվ սխալներ ու բացթողումներ ունի, բայց հները, ինչպես նաև «հին նորերը» ու «նոր հները» քննադատելուց անընդհատ խառնում եմ իրական խնդիրները չեղածների հետ: Հատո՞ւկ են անում, որ խճճեն քաղաքական հակառակորդներին, որպեսզի վերջինները հանկարծ օգուտ չքաղեն հիմնավորված քննադատությունից ու, կամ արհամարհեն բոլոր «թթու խոսքերը», խորացնելով սեփական սխալները, կամ էլ չիմանան ինչ թերությունների վրա ուշադրություն դարձնեն: Լավագույն օրինակը՝ Ալիևի հետ Փաշինյանի հանդիպման արձագանքերը: Միանգամայն նորմալ ու բնական իրադարձության մասին կարելի՞ է այդքան հիմարություններ դուրս տալ»: