Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն՝ Սիրիայում թուրքական գործողությունների նախապատրաստման ֆոնին
![]() Այսօր Մոսկվայում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Հանդիպումը կայանում է Սիրիայում թուրքական խոշոր ռազմական գործողությունների նախապատրաստման ֆոնին: «Չենք պատրաստվում որևէ մեկից հարցնել, թե ինչպես վարվել ահաբեկչական խմբավորման հետ, որի գործունեությունն արդեն 30 տարի ուղղված է մեր քաղաքացիների դեմ»,- «Коммерсант»-ին տված հարցազրույցում ասել է Էրդողանը: Պարբերականը հիշեցնում է, որ Անկարան և Մոսկվան սիրիական պատերազմում հակառակորդ կողմերին են աջակցում, ինչը հանգեցրեց նրան, որ թուրք զինվորականները 2015-ին ռուսական ռմբակոծիչ խոցեցին: Այդ պահից երկու երկրները ղեկավարներն ակտիվ համատեղ աշխատանքներ են տանում կոնֆլիկտը հարթելու ուղղությամբ: 2018-ին Պուտինն ու Էրդողանը տետ-ա-տետ 7 հանդիպում և 18 հեռախոսազրույց են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես, Սիրիայի իրավիճակի համատեքստում: Պուտինը, պարբերականի խոսքով, «կանաչ լույս» է տվել Թուրքիայի գործողություններին, որի արդյունքում Սիրիայում զգալի հատված անցել է Անկարայի վերահսկողության տակ: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, դեկտեմբերին Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունն աջակցություն չի ստացել՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական Ազգային ինքնապաշտպանության ջոկատների դեմ պլանավորվող նոր գործողությունների համար: |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
