Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մարզպետերին գերազանցել է. Ջրային կոմիտեն 150 տոկոս պարգևավճար է տվել. «Հրապարակ»

338
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 09:45
Մարզպետերին գերազանցել է. Ջրային կոմիտեն 150 տոկոս պարգևավճար է տվել. «Հրապարակ»

Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց և իրենց աշխատողներին, այլև նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։

«Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց «երջանկություն» է ընկել, իսկ կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը մոտ 500 հազար է ստացել։ Ջրային կոմիտեից հայտնեցին, որ պարգևատրումներ եղել են, սակայն որևէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,- հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։ Ջրային կոմիտեում պարգևատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները»:

Մանրամասները՝ երթի համարում: