Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն է մաղթել
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն է մաղթել: «Տիկնայք և պարոնայք, ես ստիպված եմ անդրադառնալ հայաստանյան ընտրությունների մասին Ադրբեջանի պատվիրակների ելույթներին, ընտրություններից հետո ստեղծված նոր հնարավորություններին, ինչպես նաև նախկին քրեական վարչակարգին: Եթե որևէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա Ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին: Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում, որտեղ մարդիկ պահանջում են ազատել քաղբանտարկյալներին և որտեղ նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամենախայտառակ կերպով: Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քաղաքական բանտարկյալներին վերաբերող որոշումները, և այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին, ժողովրդավարության ավելցուկ ոչ մի երկրում գոյություն չունի, մենք ունենք դրա առաջխաղացումը կամ հետընթացը: Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատուն կերպով զարգանում է, այդուամենայնիվ, ծիծաղելի է այդ գործընթացներին վերաբերող հայտարարություններ լսել Ադրբեջանից, երկիր, որտեղ առկա են լրջագույն թերություններ դեմոկրատացման գործընթացներում, և, ամենակարևորը, մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում: Հուսով եմ՝ այստեղ բոլորը հասկանում են, որ այս սադրիչ ելույթների նպատակը գլխավոր քննարկումները լիագումար նստաշրջանի օրակարգից շեղելն է, այդ թվում քաղաքական բանտարկյալների իրավիճակն Ադրբեջանում: Ամեն դեպքում, հայկական պատվիրակության անունից կցանկանայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել՝ որքան ուշադիր են հետևում մեր ադրբեջանցի գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին, և հուսով եմ, որ նրանք կսովորեն մեզանից, թե ինչպես է ժողովրդավարությունը լինում: Ուստի խորհուրդ կտայի զբաղվել ձեր ժողովրդավարությամբ: Ես մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն ու որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար»,- իր զեկույցում ասել է Է. Մարուքյանը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24