«Անկարան և Վաշինգթոնը Սիրիայի հարցով համաձայնության են եկել». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով համաձայնության են հասել, հաղորդում է Anadolu-ն: Ավելի վաղ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել: Նրա խոսքով՝ 2018թ. դեկտեմբերին, երբ Թուրքիան ավարտին էր հասցնում Սիրիայի արևելքում հակաահաբեկչական գործողությունների նախապատրաստումը, ԱՄՆ նախագահը խոստացավ Սիրիայից հանել ամերիկյան զորքերը, սակայն Սպիտակ տան ղեկավարը սոցցանցերում հայտարարությամբ հանդես եկավ, որը մտահգություն առաջացրեց Անկարայում: «Թրամփի գրառումը մտահոգություն առաջացրեց Անկարայում: Երեկ մենք կրկին զրուցեցինք: Արդյունավետ զրույց էր: Հավատում եմ, որ Թրամփի հետ համաձայնության ենք հասել: Նա ևս մեկ անգամ հաստատեց զորքերի դուրսբերման մտադրությունն ու ցանկությունը, որպեսզի մեր կողմից անվտանգության գոտի ստեղծվի»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանը նաև նշել է, որ «որոշ ուժեր, որոնք Սիրիայում արյունահեղության պատճառ դարձան, կարծում էին, որ Թուրքիան ձեռքերը ծալած կնստի և կհետևի տարածաշրջանի իրավիճակին»: |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
