«Թուրքիան սպառնալիքներից չի վախենում». Չավուշօղլու
![]() Թուրքիան սպառնալիքներից չի վախենում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն տնտեսական միջոցներով կկործանի Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա: «Սոցցանցերում ռազմավարական գործընկերության շուրջ թեմաները չեն քննարկվում: ԱՄՆ-ի հետ կապի համար պաշտոնական բոլոր խողովակները բաց են: Երկու օր առաջ խոսել եմ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, Թուրքիա էր ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Տեսնում ենք, որ Թրամփի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նա Սիրիայից դուրս չբերի իր զորքերը, և նա բարդ վիճակում է գտնվում, իսկ սոցցանցերի միջոցով նման թեմաները չպետք է քննարկվեն»,-թուրքական NTV-ի եթերում ասել է Չավուշօղլուն: Ավելի վաղ Թրամփի սպառնալիքներին պատասխանել էր Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
