Անկարան պատասխանել է Թրամփի սպառնալիքներին
3400
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 14:10
![]() Պաշտոնական Անկարան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հաղորդում է Reuters-ը: «Պարո՛ն Դոնալդ Թրամփ, ահաբեկիչները չեն կարող ԱՄՆ-ի գործընկերը կամ դաշնակիցը լինել: Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կկատարի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրերից բխող իր պարտավորությունները: Ահաբեկչության քարոզումը չպետք է վնաս հասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարուղար Իբրահիմ Քալընը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր կործանել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
