Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երևանում հեղուկ գազ չկա». Նորայր Նորիկյան

450
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 13:00
«Երևանում հեղուկ գազ չկա». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում հեղուկ գազ չկա: Համենայնդեպս, այսօր չկարողացա ավտոմեքենաս լիցքավորել, քանի որ հեղուկ գազի լիցքավորման մի քանի կետեր փակ էին, իսկ աշխատակիցները պատճառաբանում էին, որ հեղուկ գազ չլինելու հիմնական պատճառը Լարսի անցակետի փակ լինելն է:
Սա լուրջ խնդիր է, իսկ լուրջ խնդիրների լուծմանը լուրջ մոտեցում է անհրաժեշտ:
Չեմ կարող ասել, թե արդյոք հնարավո՞ր է այս ամիսների ընթացքում հեղուկ գազի պահեստավորման խնդիր լուծել, թե՞ ոչ, եթե այո, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի իրականացվում, ովքե՞ր են այս հարցի պատասխանատուները:
Ստացվում է, որ անգամ մեկ օրվա պաշար մենք չունենք, և Լարսի անցակետում որևէ պահի խնդիր առաջանալու դեպքում մեզ մոտ հեղուկ գազի դեֆեցիտ է առաջանալու:
Գուցե դաշտը կանոնակարգելո՞ւ խնդիր կա:
Լավ կլիներ, որ քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից պատշաճ բացատրություն տրվեր...»: