Էրդողանը Բոլթոնի հայտարարությունից հետո հրաժարվել է նրա հետ հանդիպումից
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրաժարվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից: Այս մասին, Haberler-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նրա խոսքով՝ հանդիպման չեղարկման պատճառ է դարձել Բոլթոնի հայտարարությունը: Բոլթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս չի բերի Սիրիայից իր զորքերը, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն խոստացել հարձակում չգործել Սիրիայի քրդերի վրա: Էրդողանը Բոլթոնի հայտարարությունն «անընդունելի» է անվանել: «Բոլթոնը մեծ սխալ է գործում, նրա հայտարարությունն անընդունելի է: Նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, թե Թուրքիան Սիրիայում սպանում է քրդերին, փորձում են ստուգել միջազգային հանրության տրամադրվածությունը»,- ասել է նա: Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան մոտ ժամակաները Սիրիայի հարցով «վճռական գործողությունների» կանցնի: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
