Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հետաքրքիր տրանսֆորմացիայի փուլում ենք». Հակոբ Բադալյան

409
Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 23:20
«Հետաքրքիր տրանսֆորմացիայի փուլում ենք». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ Ազատության եթերում խոսեցի, որ կարծում եմ գազը չի թանկանա, ու նշեցի, որ, եթե սահմանին բարձրանա էլ, ներսում կմշակվեն մեխանիզմներ, որ սպառողի համար գինը չփոխվի: Էսօր Փաշինյանը փաստորեն խոսում էր էդ մասին: Ասեց նաև, որ դա պարտք կուտակելու կամ ինչ որ ակտիվ փոխանցելու տարբերակով չի լինելու: Էդ տարբերակով մի քանի անգամ նախկինում պահպանվել կամ քողարկվել ա թանկացումը: Ըստ էության, Հայաստանի դեպքում սահմանին գին և սպառողի գին պայմանական ա՝ երկու դեպքում էլ վաճառողը նույնն ա: Սպառողին իհարկե բոլոր երկրներում հետաքրքրում ա իր տան, ոչ թե սահմանի գինը, եթե իհարկե տան գինը ընդհանուր տան՝ պետության հաշվին չի ցածր: Կարևոր ա, որ վարչապետն ասում ա էդպիսի մեխանիզմ չի լինելու: Բայց ամեն դեպքում կարևոր ա նաև, թե Գազպրոմն ինչ մեխանիզմով ա սպառողի գինը պահում նույնը: Ի վերջո սահմանին գազը Հայաստանը չի առնում, այլ հենց Գազպրոմի դուստրը՝ մորից: Հետաքրքիր տրանսֆորմացիայի փուլում ենք, լայն իմաստով: Եվ հարց ա նաև, թե մեր մեխանիզմով Պուտինը Բելառուսին ինչ ա ասում»: