Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ամբողջ ծավալով մեր գործը կանենք, ու սա սպառնալիք չէ». ՊԵԿ նախագահ

335
Հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ., 16:30
«Ամբողջ ծավալով մեր գործը կանենք, ու սա սպառնալիք չէ». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ եկամուտների հայտարարագրման թեմային: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ճշտելու ներկայացված հայտարարագրի իրականությանը համապատասխանելու փաստը, ասել է. «Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով, մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով փորձելու ենք ճշտել՝ արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ... Հստակ չափանիշներ կան և հստակ չափանիշն ազնվությունն է. եթե մեկ միլիոն դրամ է ստացել, ապա մեկ միլիոն դրամ պետք է հայտարարագրի»: Լրագրողները փորձեցին ՊԵԿ նախագահից ճշտել, թե երբվանի՞ց է պետությունը հույսը դնում քաղաքացիների ազնվության վրա, ինչին վերջինը պատասխանեց. «Անընդհատ ասում ենք, որ պետք ա հարկեր վճարելու մշակույթ ձևավորենք, մշակույթ ձևավորելու հիմքում պետք ա լինի փոխադարձ վստահությունը: Եթե հիմա մենք չենք ուզում փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորենք, այ էդ ուրիշ բան, բայց հիմա մենք որպես պետություն, որպես ՊԵԿ, առաջարկում ենք փոխադարձ վստահություն ձևավորելու առաջին քայլը: Իսկ եթե ոչ, ապա մենք մեր վարչարարական գործիքների ամբողջ ծավալով մեր գործը կանենք, ու սա սպառնալիք չէ»: