Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Արդյոք հանդիպե՞լ եք ժամը 24:00-ից հետո աշխատող տնտեսվարող սուբյեկտների հետ». Անի Սամսոնյան

342
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 12:55
«Արդյոք հանդիպե՞լ եք ժամը 24:00-ից հետո աշխատող տնտեսվարող սուբյեկտների հետ». Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քաղաքապետարանի հերթական նիստին՝ անդրադառնալով 2019-ի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու հարցին, հարց ուղղեց քաղաքապետին. «Սովորաբար նախկինում, երբ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ որևէ որոշում կամ նախագիծ էր ընդունվում, մեծամասամբ, նրանց կարծիքը հաշվի չէր առնվում: Դուք, երբ այս նախագիծը մշակում էիք, արդյոք հանդիպե՞լ եք ժամը 24:00-ից հետո աշխատող առևտրի, սննդի տնտեսվարող սուբյեկտների հետ: Հարցրե՞լ եք նրանց կարծիքը՝ քանիսն են կողմ, կամ դեմ եղել, և ինչպիսին է այս նախագծի ազդեցությունը նրանց գործունեության վրա:

Հ. Մարությանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք, որ այս նախագիծը հանրային քննարկման էր հանված և այդ փուլում բազմաթիվ սուբյեկտների և քաղաքացիների հետ քննարկվել է նախագիծը, որոնք ցանկություն են հայտնել մեզ հետ աշխատելու: Սուբյեկտների մի մասում կա՛մ համաձայնություն կա, կա՛մ առաջարկների մերժում»: