Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Վահե Դանիելյանը կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

350
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 11:50
Վահե Դանիելյանը կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտրյանը և Մարիա Գևորգյանը մասնակցելու են դեկտեմբերի 26-31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին: Համաձայն մրցաշարի կանոնադրության՝ տղամարդկանց մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու 2500 և ավել գործակից ունեցողները, իսկ կանանց մրցաշարում՝ 2200 և ավել: Մրցաշարերին իրավունք ունեն մասնակցելու նաև ազգային չեմպիոնները: Խիստ սահմանափակ թվով մասնակիցների էլ, ում գործակիցը 2500 կամ ավել չէ, մրցաշարին մասնակցելու թույլտվություն կարող է տալ ՖԻԴԵ-ի նախագահը: Երեկ, ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ, մրցաշարի մասնակցության հնարավորություն է տրվել նաև ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանին: