Ո՞վ է «օգնում» ձկնագողերին
![]() Հայ օգտատերերը համացանցում մտահոգություն են հայտնում մայրաքաղաքի տարբեր փողոցներում սիգի և իշխան ձկան վաճառքի փաստի վերաբերյալ, որը փոխանակ արգելվելու, կարծես թե խրախուսվում է: Լրագրող Կարինե Հարությունյանն, օրեր առաջ, նույնպես անդրադարձել է այդ խնդրին, ֆեյբսուքյան իր էջում գրելով, որ Նոր Նորքի շուկայի ներսում և շրջակայքում, Երևան սիթիի կողմերը ամեն օր սիգ են վաճառում: «Արդեն երկրորդ անգամ եմ տեսնում նույն տղամարդուն խոշոր չափերի սիգ էր վաճառում, դեռ պարծենում էլ էր՝ փորը լիքը իկրա է: Ասում եմ՝ բայց չի կարելի ձվադրման ժամանակ բռնել, գոնե էդ մեծերը մի բռնեք, ասում է՝ ձեզ համար ենք անում, էլի դժգոհ եք: Դե արի էս մարդկանց հասկացրու, որ իրենք, իրենց նմաններն ամեն օր մի քանի հազար ձուկ են սպանում՝ մի քանիսը բռնելով: MAMUL.am-ը նույնպես նման ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք հաստատում են այդ փաստը: Մեզ զանգահարած մի կին նշում էր, որ Նար-Դոս-Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկին մշտապես սիգ և իշխան ձուկ են վաճառում, կողքին էլ՝ փոքրիկ տարաներով, «ձկնկիթների» մի մեծ շարք: Մեր զրուցակիցը պատմեց, որ մի անգամ, երբ նույն վայրից ցանկացել է «Կարաս» տեսակի ձուկ գնել և հարցրել է, թե արդյոք թա՞րմ են ձկները, վաճառողուհին պարծեցել է, թե այնքան թարմ են, որ դեռ թփրտում են: «Մի պահ ոգևորվեցի՝ տեսնելով թփրտացող ձկներին, գնեցի մի քանի հատ, բայց երբ տուն տարա, հասկացա, որ հանրավոր չէ ո՛չ եփել, ո՛չ էլ առավել ևս ուտել...»: Քաղաքացիները հարցնում են՝ ո՞ւր է նայում ՀՀ բնապահպանության նախարարությունը: Մեր թղթակիցը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ. հունվարի 20-ն ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում. «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Նախարարության հետ համատեղ գործողություններ են իրականցնելու ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Նշվում է նաև, որ մինչև արգելքի ժամանակահատվածը «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել բոլոր լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
