Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն

1523
Կիրակի, 23 դեկտեմբերի, 2018 թ., 16:50
«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն

Դեկտեմբերի 19-ին «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստներն ու աշխատակազմը այցելեցին Գավառի մանկատուն: Մանկատան տնօրինության ուղեկցությամբ նրանք ծանոթացան հաստատության ենթակառուցվածքներին և հարմարություններին: «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Վահագն Այվազյանը, Ստեփան Ղազարյանը, Արամ Բարեղամյանը, Արթուր Ավագյանը և Հակոբ Հակոբյանն ակումբի այլ աշխատակիցների և մանկատան սաների հետ պիցցաներ պատրաստեցին: Տեղի ունեցավ բակային ֆուտբոլի հանդիպում «Բանանց» ՖԱ-ի և Գավառի մանկատան թիմի միջև, որի արդյունքում հաղթող ճանաչվեց մանկատան սաների թիմը։ Ֆուտբոլային թեժ հանդիպումից հետո մանկատան հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա՝ ֆուտբոլիստների հարցերին պատասխանում էին մանկատան սաները: Դե իսկ վերջում բոլորը շնորհավորեցին միմյանց գալիք Ամանորի և Ծննդյան տոների առթիվ, ֆուտբոլիստները հանձնեցին մանկատան երեխաների համար պատրաստված նվերները: Մանկատան և «Բանանց» ՖԱ-ի ողջ անձնակազմը խոստացան միմյանց, որ նմանատիպ հանդիպումներ հաճախակի կկազմակերպվեն:

«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն
«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն
«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն
«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն
«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն
«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն
«Բանանց»-ն այցելել է Գավառի մանկատուն