Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ն ստուգողական հանդիպումներ կանցկացնի

432
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 11:50
«Ալաշկերտ»-ն ստուգողական հանդիպումներ կանցկացնի

Հայտնի են «Ալաշկերտ»-ի ծրագրերը՝ ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում:

Առաջին հավաքը թիմը կանցկացնի հունվարի 11-23՝ Երևանում:

Հունվարի 24-ից փետրվարի 6-ը «Ալաշկերտ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ:

Հունվարի 30-ին Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին «Ալաշկերտ»- կխաղա ղազախական «Ակտոբե»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլ»-ին, իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:

Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտ»-ը ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակենք առաջիկայում: