Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան ձախողվեց, Ալինա Զագիտովան առաջատար է

428
Շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ., 03:00
Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան ձախողվեց, Ալինա Զագիտովան առաջատար է

Ռուսաստանի Սարանսկ քաղաքում ընթանում է գեղասահքի Ռուսաստանի առաջնությունը, որի շրջանակներում այսօր պայքարի մեջ մտավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, Փհենչհան-2018-ի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան։ Նոր մարզչի՝ կանադացի Բրայան Օրսերի մոտ տեղափոխվելուց հետո սա առաջին ստուգատեսն է, որտեղ նա մրցելում է իր նախկին մարզչի՝ Էթերի Տուտբերիձեի սան, Փհենչհան-2018-ի չեմպիոնուհի Ալինա Զագիտովայի հետ։ Մեդվեդևային, սակայն, չհաջողվեց անգամ մոտենալ իր հիմնական մրցակցուհուն։ Նա ձախողվեց՝ կարճ ծրագրից հետո զբաղեցնելով 14-րդ տեղը։ Զագիտովան ընթանում է 1-ին հորիզոնականում։ Առջևում ազատ ծրագիրն է, որից հետո էլ կորոշվի Ռուսաստանի չեմպիոնուհին։

Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան ձախողվեց, Ալինա Զագիտովան առաջատար է