ՀՖՖ-ն սեմինար-հանդիպում է կազմակերպել Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ
![]() Դեկտեմբերի 21-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ ֆուտբոլային ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ, որը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը: 2018թ. դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում: 2019/2020 թթ. Արտոնագրման մրցաշրջանին մասնակցում են նաև Հայաստանի Առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Երևան» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները: Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի շրջանակներում: Այդ փաթեթի հիման վրա՝ մարտ ամսին Ազգային արտոնագրեր ստանալու դեպքում, ակումբները իրավունք կունենան մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի՝ օգոստոսին մեկնարկող նոր մրցաշրջանին։ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
