Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան մարզադպրոց կունենա
![]() Դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել ՀԿ-ին գույք նվիրելու որոշման նախագծին։ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող շինությունն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մարզասրահ հիմնելու նպատակով: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մարզաձևերի զարգացման, մարզամշակութային միջոցառումների կազմակերպման, հայաստանցի պարամարզիկների միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովման ու մի շարք այլ ուղղություններով: «Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանների անվտանգությունը ապահովելու և/կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև քաղաքացիական հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզասրահում տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն անվճար», - նշվում է որոշման մեջ: |

Երկրպագուները տոնում են «Նոա»-ի հաղթանակը (տեսանյութ)
12412.12.2025, 00:00
«Նոա»-ն հաղթեց Վարշավայի «Լեգիա»-ին և ապահովեց եվրոգավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը
16411.12.2025, 23:54
Ազատ ոճի շախմատի եզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ջախջախեց Մագնուս Կարլսենին (լուսանկար)
59911.12.2025, 20:48
Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
16011.12.2025, 19:06
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց
14111.12.2025, 18:54
Արման Ծառուկյանի մրցակիցը Շարա Բուլետն է
15310.12.2025, 21:36
