Թրամփը Սիրիայի հարցով որոշում է կայացրել Էրդողանի հետ բանակցություններից հետո. ԶԼՄ-ներ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշմանն ազդել է Թուրքիայի դիրքորոշումը, գրում է թուրքական Hurriyet պարբերականը՝ նշելով, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահն իր ծրագրերը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Պարբերականը՝ հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային, հայտնել է, որ Թրամփին անհրաժեշտ էր համոզվել, որ Անկարան շարունակում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը: Ընդ որում, ըստ աղբյուրի, Թուրքիան արդեն տեղյակ էր Թրամփի ծրագրերի մասին: «Թրամփը վաղուց էր ցանկանում այդ քայլին գնալ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում կարգավորել հարցը Պենտագոնի ներկայացուցիչների հետ»,- հայտնել է թուրքական աղբյուրը: Չնայած այս տեղեկությանը՝ պաշտոնական Անկարան չի մեկնաբանել Թրամփի որոշումը: Հիշեցնենք, որ որոշումից հետո հրաժարական էր տվել ԱՄՆ պաշտպանության նախարարը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
