Հայտնի է վայրի թռչունների անկման պատճառը. ՍԱՊԾ
![]() Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ: Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ: Ըստ ՍԱՊԾ-ի, դրանք ենթարկվել են ախտաբանաանատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում ներկայացված բոլոր նմուշներում արձանագրվել են խորը, թափանցող մեխանիկական վնասվածքներ, որոշների մոտ գանգի և պարանոցի ողերի կոտրվածքներ, կտուցից արյունահոսություն: Քանի որ այդ վնասվածքները կարող էին առաջանալ նաև անկումների պատճառով, թռչնագրիպի առկայությունը բացառելու նպատակով՝ կատարվել է նաև թռչնագրիպի նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտություն: Ստացված բացասական արդյունքներով բացառվել է թռչնի գրիպը առկայությունը: Հետազոտական աշխատանքները շարունակվում են: Հատկապես սոցիալական ցանցերում խտացված խուճապային տրամադրություններն անհիմն են, անհանգստության որևէ առիթ չկա: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
