Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ պատմական հաղթանակի մասին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի ամերիկյան զորքերը վերադառնան հայրենիք, քանի որ պատմական հաղթանակ են տարել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ: USA Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի տեսաուղերձը հրապարակվել է նրա թվիթթերյան էջում: Թրամփի խոսքով՝ Սիրիայի ռազմական գործողությունների ժամանակ ամերիկյան զորքերն իրապես բարձր մարտական մակարդակ են պահպանել, ինչի շնորհիվ ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակը հնարավոր է դարձել: «Մենք հաղթեցինք նրանց, և այժմ ժամանակն է, որպեսզի մեր զորքերը տուն վերադառնան»,- ասել է Թրամփը: Նա նաև հիշատակել է այն զինվորներին, ովքեր զոհվեցին գրոհայինների կողմից, և նրանց հերոսներ անվանել: Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն ու հայտարարել, որ «այդ արշավը հաջորդ փուլ է անցնում»: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
