ԱՄՆ-ն զորքերը հանում է Սիրիայից
![]() ԱՄՆ-ն սկսել է զորքերը Սիրիայից հանելու գործընթացը, այս մասին այսօր հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը: «Մենք սկսել ենք զորքը ետ վերադարձնելու գործողությունը»,- հայտարարել է նա: Իր հերթին Reuters-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զորքերը դուրս հանել 60-100 օրվա ընթացքում, իսկ Պետդեպարտամենտի աշխատակիցներին կտարհանեն 24 ժամվա ընթացքում: Ըստ Սանդերսի՝ 5 տարի առաջ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը եղել է հզոր ու վտանգավոր ուժ Մերձավոր Արևելքում: Այժմ, սակայն, ԱՄՆ-ն ավիրել է ԴԱԻՇ-ի տարածքային խալիֆայությունը: Նշենք, որ ԱՄՆ-ն իր զորքերն Իրաք մտցրեց 2014-ի հունիսին, Սիրիա՝ 2014-ի սեպտեմբերին: Այնուամենայնիվ, այս հաղթանակները չեն նշանակում, որ դադարեցվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ գլոբալ կոալիցիայի գոյությունն Իրաքում և Սիրիայում, նշել է Սանդերսը: «ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պատրաստ են նորից գործել բոլոր մակարդակներով, որպեսզի պաշտպանեն ԱՄՆ-ի շահերը, երբ դա անհրաժեշտ լինի: Մենք շարունակելու ենք աշխատել այն ուղղությամբ, որ զրկենք ծայահեղական իսլամիստներին տարածքից, ֆինանսավորումից, աջակցությունից»,- նախազգուշացրել է քարտուղարը: Նշենք, որ ինչև վերջերս Սիրիայում կար 2000. Իրաքում՝ 5200 ամերիկյան զինվորական: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
