ԱՄՆ-ն որոշել է Թուրքիային վաճառել Patriot համալիրները
![]() ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրները վաճառելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտպանության ոլորտի աղբյուրին: Անկարան մտադիր է ձեռք բերել Patriot 80 հրթիռ և 60 այլ հրթիռներ, ինչպես նաև ուղեկցող սարքավորում: Նշվում է, որ պայմանագրի արժեքը կկազմի 3,5 միլիարդ դոլար: 2017թ. Թուրքիան պայմանագիր էր կնքել Ռուսաստանի հետ՝ 2,5 միլիարդ դոլարով С-400 զենիթահրթիռային 4 համալիրների ձեռքբերման շուրջ: Այս տարվա ապրիլին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն սկսել է Անկարայի համար այդ համալիրների արտադրությունը, առաջին մատակարարումները նախատեսված են 2019թ.: ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նախազգուշացրել են Անկարային, որ ռուսական համալիրներն անհնար է ինտեգրել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգում: ԱՄՆ Պետքարտուղարությունը խոսել էր նաև ռուսական համալիրների գնման դեպքում պատժամիջոցների սահմանման մասին: Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ համաձայնագիրը վերջնական է և չի չեղարկվի: |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
