Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մանուէլ Պետրոսյանը կես միավոր է զիջում առաջատարներին

384
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 15:15
Մանուէլ Պետրոսյանը կես միավոր է զիջում առաջատարներին

Իսպանիայում շարունակվում է Սիտջես խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 41 երկրների 183 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ: Կայացած 4 տուրերիղ հետո աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 3 շախմատիստ: Նշենք, որ ֆավորիտներից և ոչ մեկը չի գտնվում առաջատարների շարքում: Սաշիկիրանը վաստակել է 3.5 միավոր, Անդրեյկինը և Ինարկիրևը՝ 3-ական, իսկ Վասիսլի Իվանչուկն իր ակտիվում գրանցել է միայն 2.5 միավոր: Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են հնդիկ 14-ամյա գրոսմայստեր Նիհալ Սարինը և Իսպանիան ներկայացնող գրոսմայստերներ Լոպես Մարտինես Խոսե Մանուէլը և Ալոնսո Ռոսել Ալվարը: Մեր շախմատիստներից Մանուէլ Պետրոսյանը 3.5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, Տիգրան Հարությունյանը վաստակել է 3, իսկ Վահե Բաղդասարյանը՝ 1.5 միավոր: