Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Մոուրինյոն պաշտոնանկ է արվել, հայտնի է հնարավոր փոխարինողը

365
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 14:45
Մոուրինյոն պաշտոնանկ է արվել, հայտնի է հնարավոր փոխարինողը

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ է արվել, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Ժոզեին՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում իր աշխատանքի համար և հաջողություն մաղթում նրան ապագայում: Շուտով կհայտարարենք, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը՝ մինչև մրցաշրջանի ավարտը, միևնույն ժամանակ ակումբը սկսում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մայքլ Քերիկը կլինի «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը: