Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ցածր գնաճային միջավայրը մոտակա ամիսներին կպահպանվի». ԿԲ խորհրդի անդամ

424
Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 14:40
«Ցածր գնաճային միջավայրը մոտակա ամիսներին կպահպանվի». ԿԲ խորհրդի անդամ

«Շուկաներում նկատվում է մրցակցության ավելացման միտումներ, նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք գրաված ձեռնարկություններ և կազմակերպություններ կան, և այդ կազմակերպություններն ավելի շատ են «ծանրութեթև» անում փոփոխություններ անելու առումով»,-այսօր ֆինանսական համակարգի կայունության և զարգացման թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարարել է ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

«Մի շարք շուկաներում կարող ենք տեսնել նույնիսկ, միջազգային գների համեմատությամբ, նվազման միտումներ, իսկ երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, մեր շուկայում գները բավական երկար ժամանակ չեն ավելանում»,- ասել է նա:

Պաշտոնյայի խոսքով՝ նոր կառավարությունն ուշադրություն է դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, փորձում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը որոնք որ, ըստ էության, եղել են: «Սա բավականին դրական երևույթ է, սակայն, մյուս կողմից էլ, դանդաղեցնում է պետական միջոցների ներարկումը դեպի տնտեսություն»:

Այս տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսական ցուցանիշներն, ըստ Ա. Ստեփանյանի, բացասական միտումների մեջ են: «Եթե չեմ սխալվում, նոյեմբերի ցուցանիշը 20 տոկոս անկումով է հրապարակվել: Դա նշանակում է գյուղատնտեսության ոլորտում որոշակի խնդիրներ կան»,- կարծիք է հայտնել ԿԲ խորհրդի անդամը՝ ընդգծելով, որ վերջին տարիների գնաճային միջավայրը, որը որ ցածր է, պահպանվելու է նաև առաջիկա ամիսներին։