Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ կստորագրեն». Լավրով

1272
Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 16:00
«Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ կստորագրեն». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ կստորագրի:

«Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը: Փաստաթուղթը կերաշխավորի, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության երաշխիքների առումով»,- ասել է Լավրովը «Комсомольская правда»-ի հետ զրույցում՝ պատասխանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաների առկայության մասին հարցին:

Լավրովը նաև նշել է, որ «Ռուսաստանն աշխատում էր ինչպես նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի, այնպես էլ ընդդիմության հետ, այդ թվում՝ «Ելք»-ի, որը ղեկավարում էր ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: