Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Яндекс» որոնողական համակարգը հայտնել է Պորոշենկոյի մահվան մասին

1636
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 15:25
«Яндекс» որոնողական համակարգը հայտնել է Պորոշենկոյի մահվան մասին

«Яндекс» որոնողական համակարգում հայտնվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի «մահվան» ամսաթիվը:

«Մահացել է դեկտեմբերի 11-ին»,- նշված է որոնողական համակարգում:

Որոնողական համակարգի հենց առաջին տողում երևում է 53-ամյա Պորոշենկոյի կենսագրական տվյալներն ու «մահվան» ասմաթիվը:

Ընդ որում, «Վիքիպեդիայում» Պորոշենկոյի էջում նման տեղեկությունը բացակայել է:

Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ սխալը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ Պորոշենկոյի էջում տեղեկությունը խմբագրվել է, իսկ «Яндекс»-ը չի հասցրել փոփոխություններ կատարել:

«Яндекс»-ում մեկնաբանել են իրավիճակն ու հայտնել, որ որոնողական համակարգը հանդես է եկել միայն որպես բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ներկայացնող համակարգ:

«Яндекс» որոնողական համակարգը հայտնել է Պորոշենկոյի մահվան մասին
«Яндекс» որոնողական համակարգը հայտնել է Պորոշենկոյի մահվան մասին