Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մեկնարկում է լողի աշխարհի առաջնությունը

234
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 11:50
Մեկնարկում է լողի աշխարհի առաջնությունը

Դեկտեմբերի 11-ից 16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում կանցկացվի լողի աշխարհի հերթական առաջնությունը՝ 25 մետրանոց լողավազանում: Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50 մ ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մ ազատ ոճ, իսկ Անի Պողոսյանը՝ 100 և 200 մ ազատ լողաոճերում:

Հավաքականի մարզիչ Արմինե Ավետիսյանի սաներն առաջին անգամ հանդես կգան նաև համալիր փոխանցալողում՝ 4×100 մ տարածությունում՝ համալիր և ազատ ոճերի փոխանցալողում: