Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այս ընտրություններն աննախադեպ էին». Շարմազանով (տեսանյութ)

1371
Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 14:45
«Այս ընտրություններն աննախադեպ էին». Շարմազանով (տեսանյութ)

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարեց. «Ուզում եմ արձանագրել մի բան՝ ՀՀ անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին ոչ միայն նրա համար, որ արտահերթ էին, այլ, որովհետև պետության ղեկավարն ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, անվանարկելու, ատելության, վախի մթնոլորտ տարածելու համար: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ-ում գտնվեցին 60 հազար արժանապատիվ, մտահոգ, ազգային, քրիստոնեական արժեքներով ապրողներ, որոնք չընկրկեցին վախի, սպառնալիքի առջև՝ ձայն տալով ՀՀԿ-ին: Դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-ի ու մեր համակիրների վերածննդի օրն է, որովհետև դուք ոչ ասեցիք ատելությանը, թշնամանքին, սեփական հայրենիքում բաժանարար գծեր քաշելուն: 60 հազար քաղաքացին մեզ թև են տալիս՝ պայքարի նոր փուլ սկսելու. մեր պայքարը նոր է սկսվում»,- ասաց Շարմազանովը: