Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի շուրջ վիճաբանել են
![]() Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացում վիճաբանել են գազի գնի ձևավորման հարցի շուրջ, փոխանցում է Интерфакс-ը: Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել բելառուսցի և ռուսաստանցի սպառողների համար տարբեր պայմաններին: Նրա խոսքով՝ բելառուսցի սպառողները մեկ խորանարդ մետրի դիմաց վճարում են 130 դոլար, իսկ ռուսաստանցիները՝ 70 դոլար: Ինչին Պուտինը պատասխանել է, որ եթե Բելառուսի համար գազի շուկայական գին սահմանված լիներ, ապա մեկ խորանարդ մետրի դիմաց կվճարեին 200, այլ ոչ թե 130 դոլար: Պուտինն առաջարկել է գազի գնի շուրջ քննարկումները շարունակել ավելի ուշ՝ փակ ռեժիմով: Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ, հնարավոր է, նիստի ընթացքում ՌԴ նախագահի հետ քննարկի Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
