Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Կոպայի մրցանակի դափնեկիրը

347
Երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ., 00:50
Հայտնի է Կոպայի մրցանակի դափնեկիրը

Հեղինակավոր «France Football» պարբերականը պատմության մեջ առաջին անգամ հանձնել է Կոպայի մրցանակը: Այսուհետ այն կշնորհվի աշխարհի՝ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին: Կոպայի մրցանակն անվանակոչվել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռայմոն Կոպայի պատվին։ Նա առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն էր, ով 1958 թվականին արժանացավ «Ոսկե գնդակ»-ի։ Այս մրցանակի հավակնորդներից լավագույնին ընտրելու են «Ոսկե գնդակ»-ի՝ տարբեր տարիների մրցանակակիրները։ Առաջին Կոպայի մրցանակին արժանացավ Կիլիան Մբապեն։