Սկանդալ Իսրայելում՝ կապված հայկական բժշկական դիպլոմների հետ. կալանավորվել է 40 մարդ
![]() Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 40 բժիշկների, ստաժորների ու դեղագործների, որոնց կասկածում է աշխատանքի ընդունվելիս կեղծ դիպլոմներ ներկայացնելու համար: Հաղորդվում է, որ կեղծ դիպլոմները նրանք ձեռք են բերել հայկական բուհերում, գրում են իսրայելական ԶԼՄ-ները: Ձերբակալութեան ակցիան ոստիկանության կողմից ստացել է «Սպանելու վկայական» անունը: Հետաքննությունն սկսվել է, երբ պացիենտներից մեկը առողջապահության նախարարություն անանուն բողոք է հղել՝ իրեն բուժող բժշկի մասնագիտական հմտությունները կասկածի տակ դնելով: Երկար ժամանակ հետաքննությունը գաղտնի է պահվել և միայն այն ժամանակ, երբ ոստիկանության ձեռքի տակ եղել են բավարար ապացույցներ, կասկածյալները, որոնց մեծ մասն արաբներ են, կալանավորվել են: Կասկածյալները սովորել են Հայաստանի տարբեր բուհերում՝ «Սուրբ Թերեզա», «Մխիթար Գոշ», «Հայբուսակ»: Խաբեբայի օգնությամբ նրանք ընդունվել են այդ բուհեր, կարճ ժամանակ այնտեղ սովորել, ապա ստացել դիպլոմ՝ կրթության ավարտի մասին: Կասկածյալների տներում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է գրականություն այն մասին, թե ինչպես բժշկական համալսարաններում դժվարությունների հանդիպող ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայկական կամ վրացական համալսարաններում: Կասկածյալները կկանգնեն դատարանի առաջ: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
170Երեկ, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
17824.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
20423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21120.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17419.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16519.10.2026, 10:48
