Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
![]() Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել. «Նախորդ օրը «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական թողարկման ընթացքում հայտարարվեց, որ ինչ որ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա մարզիկներին ուղարկել է ուսումնամարզական հավաքի Ռոստով քաղաք, որտեղ պետք է նաեւ մրցաշար տեղի ունենա հայ, ռուս և ուկրաինացի բռնցքամարտիկների միջև, իսկ մրցաշարից հետո նրանք պետք է մասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի: Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի ոչ մի մարզիկ և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոչ մի մարզիչ չի մեկնել որևէ հավաքի և ուկրաինական կողմի արձագանքն էլ փաստում է այն մասին, որ ուկրաինական կողմն էլ չի մեկնել որևէ հավաքի Ռուսաստանի տարածք: Նրանք բավականին անհանգստացած էին նման ապատեղեկատվությամբ: Կոչ ենք անում «Կենտրոն» հեռուստաընկերությանը ստահոդ լուրեր չտարածել և երկրի հեղինակության հետ չխաղալ: Նման ձևակերպումները կարող են ունենալ սկանդալային հետևանքներ: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
