Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Մեկնարկում է ֆուտզալի Հայաստանի առաջնությունը

343
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 21:10
Մեկնարկում է ֆուտզալի Հայաստանի առաջնությունը

Դեկտեմբերի 2-ին մեկնարկելու է 2018-2019թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնությունը: Այս տարի առաջնությանը մասնակցում են հինգ թիմեր՝ «Լեո», «Արմենիա Թրավել», «Լոռի», «Արմավիր» և «Կումայրի»:
Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ, որը վարեցին ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը և ՀՖՖ ֆուտզալի բաժնի պետ Վահագն Հարությունյանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: Քննարկվեցին մի շարք կազմակերպչական և տեխնիկական հարցեր, որոնք կապված էին առաջնության անցկացման, Կանոնակարգի և մրցավարության հետ: Մասնակիցներին ներկայացվեցին փոփոխված Կանոնակարգի դրույթները, քննարկվեցին հետագա փոփոխությունների հնարավորությունները: Հանդիպման վերջում Խորեն Զարգարյանը և Վահագն Հարությունյանը հաջողություն մաղթեցին բոլոր ակումբներին նոր մեկնարկող առաջնությունում :

Հավելենք, որ առաջին տուրի երկու հանդիպումերը կկայանան դեկտեմբերի 2-ին. Գյումրին ներկայացնող «Կումայրի» թիմը ժամը 14:00-ին Ա.Սարգսյանի անվան մարզադահլիճում կընդունի «Արմավիր»-ին, իսկ Երևանի «Արմենիա Թրավել» թիմը «Դինամո» մարզադահլիճում կխաղա «Լոռի»-ի հետ: