Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը պարգևատրվել են
391
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 19:50
![]() Ռուսաստանաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը պարգևատրել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, փոխչեմպիոն Գոռ Մինասյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին: Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է հանդիսությանը: Գաբրիել Ղազարյանը կարևորել է մասնավոր սեկտորի մասնակցությունը հայ մարզիկների խրախուսման գործում: «Մարզիկները պետք է զգան, որ իրենց հաջողություններն աննկատ չեն մնում և մարզական ձեռքբերումները գնահատվում են»,- ասել է նա: Նշենք, որ Արամյանն Սիմոն Մարտիրոսյանին ավտոմեքենա է նվիրել, իսկ Գոռ Մինասյանին և Փաշիկ Ալավերդյանին դրամական պարգևների արժանացրել: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
