Բագրատ Նավոյանը հայտարարություն է տարածել
![]() «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Պատճառների մասին պատմել է «Ալաշկերտ»-ի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, ով նաև հանդես է եկել հայտարարությամբ ու կոչով: «Մենք խզել ենք Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին՝ չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտ»-ի հետ: Մոտ ապագայում բոլորդ կիմանաք, թե որ ակումբի մասին է խոսքը: Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ՝ առանց իր ակումբի իմացության: Ֆուտբոլային էթիկայի կանոններից ելնելով, դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ: Եկեք չմոռանանք, թե ինչ ծախսեր են անում ակումբներն իրենց ֆուտբոլիստների հետ կապված և ոչ ոք չի ցանկանա հենց այնպես բաժանվել իր խաղացողից: Սակայն, «ինկոգնիտո» բանակցությունների օգնությամբ և «ոսկե սարեր» խոստանալով որոշ մարդիկ պարզապես հեղաշրջում են ֆուտբոլիստին և մեծապես ազդում նրա որոշման վրա: Բայց երբ խոսք է գնում նույնիսկ չնչին գումարային կոմպենսացիայի մասին, այդ ակումբների հետաքրքրվածությունը ֆուտբոլիստի ծառայություններով անմիջապես անհետանում է: Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ ավելի ուժեղ առաջնություններում հանդես եկող արտասահմանյան ակումբներից հրավերի դեպքում ես չեմ խոչընդոտում մեր ֆուտբոլիստների տեղափոխությանը: Օրինակ՝ Կամո Հովհաննիսյանի պարագայում, ում թույլատրեցի տեղափոխվել Ղազախստան՝ չնայած, որ նա պայմանագիր էր ստորագրել «Ալաշկերտ»-ի հետ: Բայց կոնկրետ հայկական ակումբների միջև փոխհարաբերությունները և գործողությունները ճիշտ կազմակերպելու նպատակով ևս մեկ անգամ կոչ եմ անում ակումբի սեփականատերերին, ղեկավարներին և մարզիչներին մեծ ուշադրություն դարձնել վերոնշյալ արատավոր պրակտիկային և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ այն վերացնելու համար»,- նշել է Բագրատ Նավոյանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
