Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 3-րդն է Ուրմիայի մրցաշարում

363
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 15:20
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 3-րդն է Ուրմիայի մրցաշարում

Իրանի Ուրմիա քաղաքում հաջորդաբար անցկացվեցին ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարեր: Հայտավորված էին ութական թիմեր, այդ թվում՝ Հայաստանի հավաքականները։ Շրջանաձև մրցակարգով կայացած պայքարում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ ազատ ոճի հավաքականը՝ 6-րդ։ Նշենք, որ ազատ ոճի հավաքականը թերի կազմով հանդես եկավ մրցաշարին: Մասնակից չունեինք 97 կգ քաշային կարգում, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանն առաջին իսկ գոտեմարտում վնասվածք ստացավ: Հայաստանը ներկայացնող ըմբիշներից առավել հաջող հանդես եկան 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նրանք չորսական հաղթական գոտեմարտ անցկացրին: