Գաբրիել Ղազարյանը Սիրիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր
![]() ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաջ Իբրահիմին և Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատվիրակությանը: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախարարի պաշտոնակատարն առաջարկել է սիրիացի գործընկերներին կազմակերպել համատեղ մարզական միջոցառումներ և տարբեր մարզաձևերի ընկերական խաղեր, ինչպես նաև հրավիրել է սիրիացի մասնագետներին մասնակցելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող մասնագիտական դասընթացներին՝ սպորտային բժշկության, սպորտային հոգեբանության և սպորտային իրավաբանության վերաբերյալ: Հյուրերը ողջունել են հայ և սիրիացի մարզիկների մասնակցությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ Գաբրիել Ղազարյանի առաջարկությունը, ինչպես նաև ցանկություն են հայտնել ուսումնասիրելու մարզաբազաների վերակառուցման հայկական փորձը: «Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունեցել է հետպատերազմական ժամանակաշրջան: Իհարկե, մեր սիրիացի գործընկերներին պատրաստ ենք փոխանցել մեր փորձը, ինչպես նաև, կարծում եմ, սիրիացի մասնագետները կունենան գիտելիքներ, որոնցից սիրով կօգտվենք նաև մենք»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

