Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

««Վորսկլա»-ի համար շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել». Մխիթարյան

315
Հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ., 04:00
««Վորսկլա»-ի համար շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել». Մխիթարյան

Նոյեմբերի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վորսկլա» - «Արսենալ» հանդիպումը Պոլտավայի փոխարեն կկայանա Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է․

«Մենք պատրաստ էինք խաղալ Պոլտավայում, իսկ հիմա պատրաստ ենք խաղալ Կիևում: Հասկանում եմ, որ «Վորսկլա»-ի համար շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել, քանի որ ցանկանում էին խաղալ տանը և հիմա մեծ առավելություն են կորցնում»,- նշել է նա: