Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի հավաքականների նոր մարզիչները
![]() Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել է բռնցքամարտի հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները․ «Այսօր հանդիպում եմ ունեցել մարզչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի այն մարզիչների անունները, որոնք կնախապատրաստեն հավաքականներին գալիք տարում կայանալիք մրցաշարերի համար: Մեծահասակների հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը: Հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը(Գյումրի): Իմ որոշմամբ հավաքականի նախկին 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը նշանակվել է ֆեդերացիայի նախագահի օգնական՝ որպես հավաքական թիմերի օգնական մարզիչ: Գալիք տարում երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Կարեն Աղամալյանը, վերջինիս կօգնի Վլադիմիր Մարկարյանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Արտյոմ Սիմոնյանը,իսկ 2-րդ մարզիչ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը(Վանաձոր): Կանանց հավաքականը կշարունակի մարզել Խաչիկ Խաչատրյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Տիգրան Արմենակյանը: Հավաքականի անդամների հետ կաշխատի նաեւ բժիշկ Հարություն Պրազյանը եւ հոգեբան Անժելա Բարխուդարյանը»,- գրել է Գևորգյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
