Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է շախմատի աշխարհի նոր չեմպիոնի անունը

349
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 22:25
Հայտնի է շախմատի աշխարհի նոր չեմպիոնի անունը

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի թագի համար պայքարը։ Աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանեց Մագնուս Կարլսենը։ Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը և հավակնորդների մրցաշարի հաղթող ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի ավարտեցին դասական բոլոր 12 պարտիաները: Մրցախաղի ընդհանուր հաշիվը 6։6 էր։ Շախմատիստները պայքարը շարունակեցին արագ շախմատի պարտիաներում: Նախատեսված 4 պարտիաներից 3-ում Կարլսենը հաղթանակ է տոնել և հռչակվել աշխարհի չեմպիոն։