Հայտնի են հայ վոլեյբոլիստների մրցակիցները
387
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 16:15
![]() Դեկտեմբերի 13-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի Արևելյան գոտու երկրների մինչև 15 տարեկան վոլեյբոլիստների առաջնության ընտրական մրցաշարը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի և Հայաստանի տղաների հավաքականները: Թիմերը բաժանված են երկու ենթախմբի․ Հայաստանի հավաքականն ընդգրկված է առաջին ենթախմբում և կմրցի Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի թիմերի հետ: Հաջողակները եզրափակչի ուղեգիր կստանան և եկող մրցաշրջանում, 12 թիմերի հետ, կվիճարկեն արդեն մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալները: Երևանում լավ խաղ ցուցադրելու նպատակով մեր հավաքականը Թբիլիսիում օրերս ընկերական մրցամարտեր անցկացրեց տեղի չորս թիմերի հետ, որոնցից երեքի նկատմամբ հաղթանակ տոնեց: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
