ԵԱՏՄ նախագահությունը 2019-ին Ռուսաստանից կանցնի Հայաստանին
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երեկ Մինսկում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ: Այնուհետև կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և այլն: Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով: Նա վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է և շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Միաժամանակ նա նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում և պատրաստակամություն հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում, 2019թ. ամռանը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48